2008 թվականի էս օրը՝ փետրվարի 28-ի երեկոյան մոտավորապես էս ժամերը կլիներ, երբ Ազատության հրապարակում էի, ուսանող էի,առաջին կուրս ու ընկերների, մոտիկների հետ նստած էին Կիրովականի վրանի մոտ, բնականաբար, բուռն քննարկումներ, բարձր տրամադրություն, հուշերի փոխանակում, մի խոսքով իսկական տոն,որովհետև

1. Դեռ փոքր էի ու վստահաբար կարող եմ ասել, որ բանակ գնալուց առաջ, մարտի մեկով ու դրանից հետո սկսվեց ու էսօր արդեն համարյա վերացել ա ինձ մոտ երազային պատրանքային, էմոցիոնալ պահերը՝ աստիճանաբար իրա դիրքերը զիջելով հաճախ չոր, սառը ու անհասկանալի պրագմատիզմին, որից երբեմն ինքս զարմանում եմ, թե ոնց էղավ, որ էս տարիների ընթացքում էսքան հասուն ու երբեմն անտարբեր,որովհետև երբեմն թվում ա, որ էլ ոչինչ չի կարա անակնկալ լինի:
2. Մարդկային էն բազմությունը, որ կար էդ Հրապարակում, իրապես հավաքվել էր ոչ թե համոզելով ու զոռով բերել քաշ տալով, այլ սեփական կամքով, ու մարդիկ ապրում էին, ինչ-որ բանի հույսով, ինչ-որ բանի սպասումով: Ու հավատացեք միգուց շատերը դեռ չգիտեին ինչի էին եկել, բայց եկել էին, որովհետև կոնկրետ իրավիճակ կար, անցած գնացած տարիների հիասթափությունները,ասելիքի մատուցման բացակայությունը,միատոն կյանքի խեղդող ներկայությունը ու վերջապես ներքին դիսկոմֆորտ հոգեվիճակների թոթափման կարիք կար:
3. Միանշանակ 2008 թվականը ,ըստ արժանվույն վերաիմաստավորելու ու պատմությանը մատուցվելու պետք ունի, ովքեր ապրել են գիտեն: Ու հարցը կոնկրետ ինձ համար քաղաքական գործընթացների միտումն ու կարևորությունը չէր: Ինձ համար դա նորություն էր, կանգնելով երբեմն հրապարակի աստիճաններին, ես միլիոն անգամ էս հարցը տվել եմ ինձ՝ մի թե էսքան մարդու ու մի էսքան էլ էկրաններից էն կողմ հույսերը, համոզմունքները ,վարիա գնալու: բայց նույն վարկյանին նայելով թևածող ոգին,հաստատակամ ինքս ինձ կշտամբել եմ,դեռևս էն ժամանակ գիտակցելով իմ անփորձությունն ու ջահելական էմոցիաները:

Հ.Գ. Ինձ համար 2008 թվակաը երբեք չի եղել քաղաքական էյֆորիայի տարի: Ես երբեք անձերի խնդիր չեմ դրել, մինչև հիմա էլ չեմ դնում: 2008 թվականի քաղաքական, հասարակական, քաղաքացիական ինքնագիտակցության որոշակի արթնացմա համար ես շնորհակալ եմ բոլոր էն մարդկանցից, ովքեր դրանք նախաձեռնեցին և ղեկավարեցին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ վերջացրած Պետրոս Մակեյանով: Նորից եմ ասում, մարտի մեկով շատ բան ա ավարտվում, բայց հաստատ շատ ավելի սկսվում ա: Բայց էդպես ա կյանքը, ինչ-որ բանի տխուր վերջաբանը մի ուրիշ բանի բաղձալի սկիզբն ա: Ես էդ օրը երեկոյան մեկնել եմ Կիրովական, հաջորդ օրը առավոտյան ստացել ծեծված ընկերներիս զանգերը: Ես էլ կարող էի էդտեղ լինել.. էդ օրը էդտեղ չէի, վաղը կլինեմ, ինչպես միշտ արել եմ սկսած 2008 թվականից: Ինձ համար քաղաքականությունը անձերի խնդիր չի եղել երբեք, թե ով էր մեղավոր, ով լքեց բարիկադը, ով անցավ հակառակ կողմ,ով կրակեց անզեն մարդկանց վրա, դրանից ոչ ոք խուսափել չի կարող: Ամեն դեպքում վաղը գարուն ա,ամեն դեպքում վաղը էլ ձմեռ չի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել