Tert.am-ը գրում է․

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ: 28.02.2015թ` ժամը 14։25-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը փորձել է ներթափանցել N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետ, ինչի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից մահացել են նույն զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանը և ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Գրիգորի Բարոյանը։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել