Զգացե՞լ եք՝ դեռահասության մի տարիք կա (16-18 տարեկան), երբ շատերի բնավորության մեջ նկատվում է մեծամտություն, ինքնավստահություն: Այս տարիքում շատերը մեծ կյանքում իրենց առաջին լուրջ քայլերն են անում: Մասնավորապես, բուհ ընդունվողները պարապում են ընդունվելու համար, աստիճանաբար ավելի անկախ են դառնում, տղաներին շրջապատում ավելի «մեծի» տեղ են դնում և այլն: Շատերի մեջ որոշ արժեքների վերաձևավորում է նկատվում, ինչը կարող է արտահայտվել բարևելու ոճից մինչև հումոր անելու մեջ:
Այս երևույթն, իհարկե, կարող է հիվանդագին դրսևորումներ էլ ունենալ, բայց մեծահասակները դրան չպետք է հիվանդագին վերաբերվեն, այլ պետք է փորձեն հնարավորինս նրանց ճիշտ կողմից մոտենալ, որպեսզի այդ երևույթը չշարունակվի ողջ կյանքի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել