Քչացրեք բաժինները: Կերեք այն, ինչ ուզում եք, միայն թե փոքր ծավալով: Որպեսզի կարողանաք պայքարել ախորժակի դեմ, խաբեք ինքներդ ձեզ: Մեծ ափսեի փոխարեն օգտագործեք աղանդերի ափսե: Կա այնպիսի կարծիք, որ մենք պետք է այնքան ուտենք, որքան կտեղավորվի մեր ափի մեջ:

Ուտելիքի վերջին ընդունումը պետք է լինի թեթև և քնելուց առնվազն երեք ժամ առաջ:

Ընթրիքին ցանկալի է խմել կեֆիր և ուտել խնձոր:

Հաճախ կերեք: Անհեթեթ է հնչում, բայց դա այդպես է: Որքան հաճախ եք ուտում, այնքան ավելի քիչ եք ուզում ուտել: Բաժինը պետք է լինի 100-150 գրամ և առնվազն երեք ժամը մեկ:

Անցեք ավելի թեթև սննդակարգի: Ձեր սննդակարգում ընդգրկեք բանջարեղենային սուպեր, հավի կրծքամիս, կանաչեղեն, աղցաններ, ծովային մթերքներ և անյուղ կաթնամթերք:

Ուտելու ընթացքում մի խմեք:

Խմեք փոքր կումերով: Ուտելուց հետո կարելի է միայն սնունդն ընդունելուց մեկ ժամ անց և միայն ջուր:

Օգտագործեք տրոհված սննդակարգ: Մի խառնեք այնպիսի բաներ, որոնք միասին դժվար են մարսվում: 

Եթե ցանկանում եք քիչ ուտել, ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմեք կամ խնձոր կերեք: 

Շաբաթական մեկ անգամ բեռաթափման օր նշանակեք` խնձորով, կեֆիրով կամ կաթնաշոռով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել