Ծիծեռնակաբերդի 30 մետր տրամագծով շրջանաձև դասավորությամբ 12 հսկա խոնարհված քարերը որևէ կապ չունեն Թուրքիայի 12 վիլաեթների հետ. սալերը կարող էին լինել, ասենք՝ 6 կամ 9: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է, որ այդ թիվը պարզապես էսթետիկական լուծում էր.
«Նախագծելիս մենք փորձեցինք չորս, վեց, ութ, տասներկու և տասնվեց պիլոններով տարբերակները: Ի վերջո կանգ առանք տասներկուսի վրա, քանի որ ճարտարապետական առումով այն առավել ընդունելի էր»:
«Մենք էսպես էինք մտածել. սյուները ոչ թե խոնարհված են, այլ բացված: Դա վերքն է սրտի վրա, որ բացվել է ու չի փակվում: Իսկ հսկայական սյունն ուղղակի ծիլ է, որ պատռել է հողը, պատռել է ասֆալտը ու դուրս եկել: Տեսե՞լ եք՝ մի ծիլի հետ սովորաբար միշտ մի փոքրն էլ է հողի միջից դուրս գալիս, որ եթե նրանցից մեկը ցրտահարվի, մյուսը շարունակի աճել»,- պարզաբանում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել