Եվ ինչ է Մարդը... Մեր աչքից անտես մի քանի հոգու կենդանի պատանդ... Հայտնի մեկն ես, թե անհայտ անցվոր՝ միշտ հերթի մեջ ես, ու հենց պահը գա, արենան քոնն է նահատակվելու... Մի տարբերությամբ` անունով-ները հատ-հատ են խփվում. մեղավորն էլ միշտ Նա է դուրս գալիս, ում սցենարիստը Դահիճ է կարգում... Նա էլ է պատանդ, այն տարբերությամբ, որ իր պատանդի կարգավիճակը միշտ թանկ է ծախվում՝ ի տարբերություն այն էժանների, որոնց խնդիրն ամբոխ կազմելն է ու թե պետք լինի՝ կոլեկտիվ մեռնել...
Ձրիներ էլ կան. անտարբերներն ու մեկ էլ, մեկ էլ վերլուծողները... Հավատալու չի, որ էսքան տափակ ու անբովանդակ նյութերի համար վճարողներ կան.... Հիմա ինչ-որ է... Ափսոս էր Նեմցովը: Դե իսկ Պուտինը «հակառակորդների» թեթև ձեռքով շարունակում է համաշխարհային ուշադրության կիզակետում մնալ... Այլ խոսքով ասած` фантасмагория в разгаре...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել