Բորիս Նեմցովի մահից հետո մարդկանց առաջին արձագանքները բնական էին: Դե միանգամից Նեմցովի սպանությունը կապվեց Պուտինի հետ, բայց սպանությունից հետո շատ հարցեր կան, որոնք պետք է գտնեն իրենց պատասխանները, նոր եզրակացություններ արվեն:

Քանի՞ անգամ է Օբաման այդքան արագ արձագանքել ու ցավակցել այլ պետություններում սպանված կամ մահացած ընդդիմադիր հարազատներին: Ի՞նչ է ստացվում. ԱՄՆ-ն ավելի սրտացավ է ՌԴ քաղաքացու համար, թե՞ սրանով ԱՄՆ-ն իր անուղղակի կապը հաստատեց Նեմցովի հետ ու նոր հաճախորդների որս սկսեց:

ԵՄ-ն ինչո՞ւ է սարսափած ու իրար խառնված: Նրանք այսպես արագ ու մոբիլ չէին գործում նույնիսկ Շառլի երգիծական ամսագրի ողբերգական դեպքերից հետո: Ի վերջո, Եվրոպան ու ԱՄՆ-ն պետք է հիշեն Ասադին ու Սիրիան, որ իրանց պատճառով կրակի ճիրաններում է, ու հազարավոր մարդիկ են զոհվում այնտեղ: Սա ավելի սարսափելի է:

Իհարկե, Նեմցովի մահը Ռուսաստանում ցնցումների կհանգեցնի, որովհետև ՌԴ իշխանությունները Նեմցովի հայտնի հարցազրույցից հետո պետք է առավելապես պաշտպանեին այդ մարդուն, իսկ եթե չեն արել, ուրեմն ուղղակի կամ անուղղակի արդեն իսկ մեղավոր են:

Հայ հասարակությունն ինչպես միշտ, նամանավանդ քաղաքակական գործիչները, սկսեցին ներքինով այդ թեմայի վրա իրենց քարոզը տանել: Հավաստիացնում եմ ձեզ, ձեր հնչեցրած գնահատականներն առոչինչ են, քանի դեռ հստակ ոչինչ չկա: Դուք, որպես հանրային դեպք, միայն ցավակցելու իրավունք ունեք, իսկ գնահատականներ ու կանխատեսումներ կանեք, երբ ինչ-որ բան որոշակիանա: Հայ քաղաքական գործիչները մաքսիմում կարող են ներկայացնել այն վնասները կամ առավելությունները, որը սպասվում է Հայաստանին ՌԴ քաղաքական ցնցումներից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել