Մի բան նկատեցի: Նրանցից ոմանք, ովքեր ասում էին՝ զզվացրեցիք ձեր Նեմցովով, ամենաշատն են գրում էդ թեմայից՝ հասնելով ամերիկյան ու ուկրաինական «հետքերին», Նեմցովի ընկերուհու ներքնաշորի գույնին, մի խոսքով՝ յուրաքանչյուր վարկածի, որը կարող է մաքրել Պուտինի իշխանության պատասխանատվությունը: Հիմա որ էդ մարդիկ ասում են՝ հոգնացրիք ձեր Նեմցովով, ենթագիտակցորեն խոստովանում են, որ այս թեմայով յուրաքանչյուր անաչառ վերլուծություն ամրագրելու է Պուտինի իշխանության առնվազն քաղաքական պատասխանատվությունը: Ձեր ցավը տանեմ, անկեղծ եղեք ու ուղիղ ասեք՝ ինչ ուզում եք գրեք, բայց Պուտին ձյաձյայի անունը մի տվեք: Ըտենց ասեք, հասկացող ենք, կհասկանանք, ձեր պես կասենք, որ Նեմցովի ընկերուհու խանդոտ երկրպագուներն են Նեմցովին խփել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել