«Սպիրալի» սինդրոմով տառապողներն իրենք իրենցից չեն ամաչում:
Պարապությունը վատ բան է, մանավանդ, երբ դատապարտված ես ակտիվանալու, երբ կոճակդ սեղմեն...
Չի կարելի ռագատկին ատոմային ռումբ դարձնել ու իմաստունի դեմքով ստանդարտ քոփի փաստերը ներկայացնել որպես քաղաքական վերլուծություն:
Մի քիչ ձեր հոգսերով զբաղվեք: Զբաղվեք, ոչ թե պայքարեք, որովհետև ձեր պայքարն ավարտվում է ևս վերոնշյալ կոճակը սեղմելուց հետո: 
Օտարի դարդով տապակվելու անբացատրելի մոլուցքն է հաճախ պատճառ դառնում սեփական տկարության:
Ձեր ո՞ր պայքարը մինչև վերջ տարաք։ Ինչի՞ կամ ո՞ւմ դեմ պայքարում եղաք հետևողական։ Թե՞ ճանապարհի կեսից բենզինն (սրա տակ հասկացեք վարձատրությունը) ավարտվեց։ 
Մի փորձեք ուրիշի դժբախտության ֆոնին ծիծաղելի հետևություններ անել, թե չէ նմանվում եք դասական դեմագոգի: 
Կուրծքը ծեծում եք մինչև լուսաբաց, իսկ արդեն հաջորդ առավոտ մոռանում, թե երեկ որ հերթական չարիքի դեմ էիք պայքարում:
Չնայած, պարապ չմնալու համար, կարող եք զբաղվել անիմաստ «տինտիրիտներով»: Ուղղակի վստահ եղեք, որ իրական սգացող չեք, այլ ընդամենը քելեխի հացի անկոչ այցելու:
Ձեր տան մեռելը թողած` օտարի քելեխին մի մասնակցեք էժանագին գալչկայի համար: Ցավակցություն հայտնելն էլ արարողակարգային ձևական երևույթ մի դարձրեք... Էդ նույնն է, երբ ձյուն գալուց ստատուս եք գրում` ձյուն է գալիս: Ու երևի չեք էլ պատկերացնում, թե կարդացողներն առաջին հերթին, թեկուզ մտովի, ինչ են պատասխանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել