«BRIT Awards»-ին հաջորդած խնջույքին որոշ աստղեր չափից ավելի շատ կոնծեցին։ Չարլի XCX-ը, Էդ Շիրանը, Սինիտտան, Մարինա Դիամանդիսը և Միլի Մակինտոշը համը հանեցին։ Նրանք այնքան էին չարաշահել ոգելիցը, որ չէին կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։ Այստեղ են ասել.
Մի թասը լավ է, երկրորդը բավ է, երրորդը ցավ է։
Չարլի XCX-ը մրցանակաբաշխության ժամանակ բոլորին ցնցեց իր համարձակ զգեստով։ Թեպետ մրցանակաբաշխությանը հաջորդող խնջույքին երգչուհին փոքր-ինչ ավելի համեստ հագուստով ներկայացավ, ցնցումներից խուսափել հնարավոր չեղավ։ Երգչուհու «Break the rules» (թարգմանաբար՝ օրենքները խախտեք) երգի բառերը կյանքի էին կոչվում խնջույքի ժամանակ։ Սկզբում նրա քեֆը հազար էր, սակայն որոշ ժամանակ անց նա արդեն իրեն վատ էր զգում։ Մեքենայում աստղը հազիվ էր գլուխն ուսերի վրա պահում։
Լավագույն բրիտանացի մեներգիչ ճանաչված Էդ Շիրանը ևս չէր զիջում Չարլին։ Դե նա գոնե տոնելու առիթ ուներ։ Ի տարբերություն Չարլիի՝ նա մրցանակ էր ստացել «BRIT Awards»-ի ժամանակ։ Այնուամենայնիվ, այս լուսանկարներում նա հաղթողի տեսք չունի։
51-ամյա երգչուհի Սինիտտան այնքան վատ էր զգում իրեն ալկոհոլի չարաշահման պատճառով, որ մի կերպ մեքենային հասնելուն պես նա ոտքերը դրեց առջևի նստարանի հենակին։ Թարսի պես այնքան էլ բարձր կրունկներով կոշիկներ էր հագել, որ խեղճ հենակը ճզմվեց ծանրության տակ։
Մարիա Դիամանդիսի քեֆը հազար էր, երբ նա դուրս էր գալիս երեկույթից։ Նա այնքան ոգևորված էր, որ պայուսակից թափեց ողջ պարունակությունը։
Միլի Մաքինթոշը ևս ստիպված էր վաղաժամ լքել խնջույքը հարբածության պատճառով։ Քիչ խմեք, սիրելի՛ աստղեր։