Tert.am-ը գրում է.

Պատասխանելով Tert.am-ի հարցին՝ արդյոք ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խոստացված երկօրյա ժամկետում պստասխանել է Արամ Մանուկյանի հարցին, ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը պատասխանեց. «Համապատասխան գրությունը ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ստորագրությամբ երեկ ուղարկվել է Ազգային ժողով»։

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բողոքել էր արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի վերաբերմունքից, ով, ըստ նրա, իր հարցերին չի պատասխանում, այն էլ՝ երրորդ անգամ։

«Ո՞վ է Շավարշ Քոչարյանը կամ նախարարությունը, որ երեք անգամ չի պատասխանում պաշտոնական նամակին»,- ասել էր Մանուկյանը։

Նա խոսել էր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ուղարկված նամակների մասին, որտեղ պահանջվում է ուսումնասիրել, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվել Մարտի մեկի անհամաչափ ուժի կիրառման ժամանակ: Պատգամավորի խոսքով՝ առաջարկվել է մինչ 2014թ-ի օգոստոսը ներկայացնել այդ տվյալները:

«Ձեր հանձնարարությամբ՝ պատասխանել է Շավարշ Քոչարյանը, 2013 թ-ի համեմատ որևէ փոփոխություն չի եղել 2014-ին»,-ասել էր Մանուկյանը՝ դիմելով արտաքին գործերի նախարարին:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատրաստակամություն էր հայտնեց այդ հարցերին գրավոր պատասխանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել