Այսօր վաղ առավոտից հարյուրավոր մարդիկ քայլում են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու 27 տարի առաջ Սումգայիթ քաղաքում ազերիների կողմից իրականացված ոճրագործության հետևանքով զոհված անմեղ զոհերի հիշատակին:

Առավոտյան հուշահամալիր այցելեցին նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական այրեր, ինչպես նաև պետական, հասարակական ու կրթական կառույցների կոլեկտիվներ ու Հայաստանից ժամանած բազմաթիվ հյուրեր, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը հավերաժացնող հուշաքարին: Ի հիշատակ սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի` Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ մատուցվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել