1  Ջորջ Միդ Իսբիի մահվան աթոռը: Մինչև 2005թ-ին իր մահը Իսբին պնդում էր, որ բազմաթիվ անգամներ ուրվականներ է տեսել: Ամենասարսափազդու դեպքն իր աթոռի հետ էր կապված, որն ասում են, թե պատկանել էր Նապոլեոնին: Իսբին պատմում էր, թե երբ դրա վրա ինչ-որ մեկը նստում էր նրան, ինչ-որ կապտավուն մշուշ էր շրջապատում: Սա նշան էր, որ կնոջ ուրվական է հայտնվել: Իսկ աթոռին նստած անձը հանկարծամահ էր լինում: Ընդհանուր առմամբ 4 մարդ է մահացել Իսբիի աթոռին նստելուց հետո:

7 Mysterious Items And The Dark Story That Surrounds Them 0

 2  Բուրթոն Ագնես սրահի ճչացող գանգը: Բուրթոն Ագնեսի սրահը կառուցվել է Սըր Հենրիի կողմից Անգլիայի Եղիզաբեթ թագուհու համար:
Հենրիի քույրերից մեկը մահանալիս խնդրել էր, որ իր գլուխը պահվի Բուրթոն Ագնես սրահում: Երբ նա մահացավ, նրան սովորական ձևով հողին հանձնեցին, որից հետո ամբողջ սրահով սարսափելի ճիչեր սկսվեցին լսվել շենքում, իսկ պատից կախված նկարները շարժվում ու վայր էին ընկնում, մինչև որ Էնն Հենրիի խնդրանքն ի վերջո իրագործվեց, ու նրա գանգը տեղադրեցին Բուրթոն Ագնես սրահում:

7 Mysterious Items And The Dark Story That Surrounds Them 1

 3  Պապիկի ձեռնափայտը: Մի կին վաճառքի համար eBay-ում մետաղից ձեռնափայտ տեղադրեց՝ մեկնաբանության մեջ ավելացնելով, որ այն տարօրինակ մթնոլորտ է ստեղծում տանը: Ժամանակին ձեռնափայտը նրա հայրիկին էր պատկանել, սակայն նա մահացել էր վերջերս: Կնոջ 6-ամյա տղան պնդում էր, որ տեսնում էր նրա հոգին:
Ի վերջո, ինչ-որ խիզախ մեկը հանդգնել էր ձեռնափայտը 65,000 դոլարով գնել:

7 Mysterious Items And The Dark Story That Surrounds Them 2

 4  Արտասվող տղայի դիմանկարը: Արտասվող տղայի հանրահայտ գեղանկարը միակ իրն էր, որը անվնաս էր մնացել այն տան հրդեհից, որի պատից այն կախված էր: Շատերը հավատացած են, որ հրդեհի պատճառը հենց այս գեղանկարն է: Կտավը բազմաթիվ անգամներ անվնաս է մնացել տարբեր հրդեհներից:

7 Mysterious Items And The Dark Story That Surrounds Them 3

 5  Թոլմանի տան երկհարկանի մահճակալը: Ալան և Թեբի Թոլմանները երկհարկանի մահճակալ գնեցին իրենց երեխաների համար, որից հետո սկսեցին տարօրինակ բաներ կատարվել: Երեխաները հիվանդացան ու սկսեցին կախարդի տեսնել իրենց երազում: Ռադիոն սկսում էր ինքն իրեն միանալ: Մի անգամ էլ Ալանը, տուն վերադառնաով, ինչ-որ ձայն լսեց, որը նրան ավտոտնակ էր կանչում: Ավտոտնակ գնալով՝ նա տեսավ, թե ինչպես է այն այրվում, երբ նա վազեց ջրի ետևից, վերադառնալով տեսավ, որ կրակն անհետացել է: Դրանից հետո մահճակալն այրեցին, և պարանորմալ երևույթներն այլևս դադարեցին: 

7 Mysterious Items And The Dark Story That Surrounds Them 4

 6  Անեծքների սնդուկը: 1800-ականների կեսին Ջեյքոբ Քուլի անունով մի տղամարդ իր ստրուկին հրամայեց սնդուկ պատրաստել իր դեռ չծված երեխայի համար: Երբ սնդուկը պատրաստ էր, Քուլիին այն դուր չեկավ ու նա մահվան աստիճան ծեծի ենթարկեց ստրուկին: Մյուս ստրուկները ծես իրականացրեցին սնդուկն անիծելու համար: Քուլիի նորածին տղան շուտով մահացավ: Դրանից հետո մահվան 17 առեղծվածային դեպք տեղի ունեցավ, որոնք բոլորը վերագրվեցին անիծված այս առարկային:

7 Mysterious Items And The Dark Story That Surrounds Them 5

 7  Ռուդոլֆ Վալենտինոյի մատանին: Շատերը համր կինոյի հայտնի դերասան Ռուդոլֆ Վալենտինոյի վաղաժամ մահը կապում են այն մատանու հետ, որը նա միշտ կրում էր: Մատանու վրա վագրի աչք կոչվող քարից էր տեղադրված: Երբ նա գնեց մատանին ու այն ցույց տվեց ընկերոջը, վերջինս Վալենտինոյի գունատ ու մահացող կերպարի տեսիլք ունեցավ: Ռուդոլֆի մահց հետո մատանին փոխանցվեց նրա սիրուհուն՝ Պոլա Նեգրիին, ով նույնպես մահացավ կարճ ժամանակ անց: Նույն ճակատագրին արժանացավ Ռոս Կոլումբոն, ով Վալենտինոյի մասին պատմող ֆիմում մարմնավորում էր վերջինիս:

7 Mysterious Items And The Dark Story That Surrounds Them 6

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել