Tert.am-ը գրում է.

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության պատճառները պետք է փնտրել քաղաքականության մեջ, գրում է ria.ru-ն:

«Նա գնում էր Մայդաններ: Բայց դժվար թե դա Ուկրաինան լինի: Ոչ: Այդ արմատները Ռուսաստանում են: Չէի ցանկանա գուշակություններով զբաղվել, ես մի կարծիք ունեմ, որ սա մտածված հատուկ գործողություն է: Պետք է պատասխանը փնտրել քաղաքականության մեջ»,- ասել է Գորբաչովը:

Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել է այս գիշեր Մոսկվայի կենտրոնում: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ «այդ դաժան սպանությունն ունի պատվիրված լինելու բոլոր նշանները և կրում է բացառապես սադրիչ բնույթ»:

Ռուսաստանի նախագահը ցավակցություններ է հայտնել Նեմցովի հարազատներին և մերձավորներին և հանձնարարել է Քննչական կոմիտեին, Ներքին գործերի նախարարությանը և Անվտանգության դաշնային ծառայությանը քննչական խումբ ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել