Ինչպես տեսնում ենք, քաղաքական դաշտի հետաքրքիր իրադարձությունները շարունակվում են զարմացնել, իսկ նման տեմպն ակնարկում է առավել հետաքրքիր զարգացումների մասին: 

Երեկ tert.am-ի հետ զրույցի ժամանակ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ ինքն այլևս իրավասու չէ հանդես գալ Բարգավաճ Հայաստան կուսակցության անունից: 
Ի դեպ, լրագրողները զանգահարել էին Ուրիխանյանից կարծիք իմանալու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարության կապակցությամբ: Ինչպես տեսանք, սպասում էին մի բան, պարզեցին ավելի հետաքրքիրը:

Բնականաբար, հարց է առաջացել, թե արդյո՞ք Ուրիխանյանն այլևս չի հանդիսանում ԲՀԿ մամլո խոսնակը: Նա այս կապակցությամբ հայտնել է.
«Ես ընդամենը մեկ ձևակերպում տվեցի: Որ հրաժարված լինեի, կասեի՝ հրաժարվել եմ, ես ասում եմ, որ այլևս ինձ իրավասու չեմ համարում խոսելու ԲՀԿ-ի անունից»:

Ընդամենը ամիսներ առաջ այս կուսակցությունը լծվել էր իշխանափոխության գործին, սակայն իրադարձությունների կտրուկ շրջադարձի հետևանքով ունենք այն, ինչ ունենք:

Ամեն դեպքում պետք չէ մեղադրել ու սուր մոտենալ Ուրիխանյանի նման անսպասելի հայտարարությանը. մեծ հաշվով այսօր ԲՀԿ-ն՝ որպես կառույց, այլևս գոյություն չունի, ի՞նչ մամլո խոսնակի մասին է խոսքը։

Խորհուրդ կտամ սթափ մոտենալ Ուրիխանյանի հայտարարությանը, նա չի կարող լինել մի կառույցի մամլո խոսնակը, որը դե ֆակտո դադարել է գոյություն ունենալ քաղաքական դաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել