Լոնդոնի հոսպիտալներից մեկում սևամորթ զույգի մոտ սպիտակամորթ աղջնակ է ծնվել` շեկ մազերով և կապույտ աչքերով։

«Իհարկե, նա իմն է։ Իմ կինը հավատարիմ է ինձ։ Նույնիսկ, եթե նա ինձ դավաճաներ, երեխան ինձ նման չէր լինի»,– հայտարարել է երեխայի 44–ամյա հայրը` Բեն Իհեկբորան։ Նա նաև ավելացրել է, որ ամուսիններով ապշած են տեղի ունեցածից և չեն կարող պատկերացնել, թե ինչպես էր դա հնարավոր։

Ի տարբերություն երեխայի մոր, ով գտնում է, որ Նմաչին (երեխայի անունը) հրաշք է, բրիտանացի գենետիկները տեղի ունեցածին 3 հնարավոր տարբերակ են գտել։

Նորածինը կարող էր գենետիկ մուտացիայի արդյունք լինել, այդպիսով նրա մուտացված գեները փոխանցվում են հաջորդ սերունդներին, և Բենի ու Անժելայի թոռները ևս կլինեն սևամորթ։ Ինչպես նաև երեխայի մոտ կարող են արթնացած լինել քնած «սպիտակ» գեները, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ և մնացել են աննկատ։ Հաշվի առնելով այն, որ Նմաչին չի համարվում ալբինոս, գենետիկները նաև կարծում են, որ աղջնակը ծնվել է ինչ–որ գենետիկորեն մուտացված վիճակով, և ժամանակի ընթացքում նրա մաշկը կսևանա։

Երեխայի հայրը նույնիսկ հուզվել էր ուրախությունից կամ գուցե հակառակը...

Анекдот наоборот

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել