Tert.am–ը գրում է.

Մադոննան ֆրանսիական Europe-1 ռադիոալիքին տված հարցազրույցում Ֆրանսիան համեմատել է նացիստական Գերմանիայի հետ:

Ինչպես գրում է  Корреспонден-ը` Associated Press-ին հղումով, երգչուհին  պատմել է, որ դժգոհ է Եվրոպայում տիրող նացիստական տրամադրությունից, և որ անհանդուրժողականության մակարդակը վախեցնում է իրեն:

«Բոլոր այդ մարդիկ, այս ամբողջ աճող անհանդուրժողականությունը… դա սարսափելի է: Եվ դա վերաբերում է ո՛չ միայն Ֆրանսիային, այլև` ողջ Եվրոպային, սակայն Ֆրանսիային` հատկապես: Մենք ապրում ենք խելահեղ ժամանակներում, ինչն ինձ ստիպում է մտածել նացիստական Գերմանիայի մասին», - աղբյուրը մեջբերում է Մադոննայի խոսքը:

Երգչուհին արդեն հանդես եկել էր ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության քննադատությամբ 2012-ին: Փարիզում համերգի ժամանակ Մադոննան տեսանյութ է ցուցադրել, որում կուսակցության ղեկավար Մարին Լե Պենի ճակատին սվաստիկա է պատկերված եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել