Ռուսաստանում սպանվել է նախկին փոխվարչապետ, ներկայում գործող վարչակարգի ամենաարմատական ընդդիմադիրներից մեկը՝ Բորիս Նեմցովը: Եթե պարզվի, որ սպանության հիմքում քաղաքական դրդապատճառներն են (թեպետ այս պարագայում քննչական մարմինների կողմից հազիվ թե հանցագործությանը քաղաքական երանգներ հաղորդվեն), ապա նման կերպ փաստացի սպանության պատվիրատուները ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տեսքով նախազգուշացում են հաղորդում նաև ընդդիմադիր դաշտի մյուս՝ սահմանափակ թվով քաղաքական հակառակորդներին: Իսկ դա կնշանակի, որ Ռուսաստանը բավականաչափ շեղվել է ճշմարիտ ուղուց, ինչն, անկասկած, կործանարար հետևանքներ կունենա այդ հսկայածավալ երկրի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել