Tert.am-ը գրում է.

Հյուսիսատլանտյան դաշինքը  նավերի կառավարման կենտրոն կստեղծի  Բուլղարիայի արևելյան ափերին գտնվող Վառնա քաղաքի մոտակայքում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Novinite բուլղարական գործակալությունը:

Կենտրոնը կկառուցվի ՆԱՏՕ-ի` անվտանգության ոլորտում արվող ներդրումների ծրագրի շրջանակում հատկացվող միջոցներով:

Կենտրոնի կառուցումը կիրականանա երկու փուլով: Առաջին փուլը ենթադրում է գոյություն ունեցող  շենքերի  վերականգնումը և նորերի կառուցումը: Ինչպես նշում է գործակալությունը` երկրորդ փուլը կներառի ալեհավաքների և նավերի կառավարման համակարգերի տեղադրումը:

Սա ՆԱՏՕ-ի երկրորդ խոշորածավալ նախագիծն է Բուլղարիայում: Փետրվարի սկզբին դաշինքի ղեկավարությունը հայտարարել էր Սոֆիայում հրամանատարական  կենտրոն ստեղծելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել