1. Հրաժարվեք մայոնեզից

Մայոնեզի ընդամենը 100 գրամն ավելի շատ կալորիա է պարունակում, քան հասուն մարդու օրական նորման է:

2. Կրճատեք շաքարի օգտագործումը

Միանգամից շաքարից հրաժարվելը շատ դժվար է, կարելի է այն քիչ-քիչ քչացնել, իսկ եթե կարողանաք շաքարն ընդհանրապես փոխարինել մեղրով, պարզապես հրաշալի կլինի: Անպայման հրաժարվեք նաև կոլայից, ինչքան էլ սիրեք, հիշեք` այն ձեր կառուցվածքի համար 1 թշնամին է: 

3. Կրճատեք կոնֆետների, շոկոլադի և պաղպաղակի չափաբաժինը

Գիտեմ, որ քաղցրակերների համար շոկոլադից հրաժարվելը մահ է, բայց պետք չէ ձեզ նման տանջանքների ենթարկել. պարզապես չափաբաժինը քչացրեք, օրինակ՝ մեկ կոնֆետը կարելի է կիսել և երկու անգամ ուտել:

4. Հրաժարվեք տապակած կարտոֆիլից, ֆրիից և չիպսերից

Ինքը՝ կարտոֆիլը, քիչ կալորեականություն ունի (80 կկլ 100 գրամում), բայց երբ այն տապակում եք, կալորիաները 2.5-8 անգամով ավելանում են: Կարտոֆիլը խաշած վիճակում կերեք:

5. Հրաժարվեք հացաբուլկեղենից

Ընդամենը 1 ամիս հացից հրաժարվելով՝ ես նիհարեցի 3-4 կգ: Հիմա հացաբուլկեղենի մեջ շատ է տարբեր տեսակի արհեստական վիտամինների քանակը, դրա համար էլ դրանք գիրացնում են:

6. Հաց ուտելուց կես ժամ առաջ 1 բաժակ ջուր խմեք

Սա նպաստում է ախորժակի նվազմանը, և Դուք սովորականից քիչ եք ուտում:

7. Օրվա մեջ 8 բաժակ ջուր խմեք

Դե սա բոլորին է հայտնի, ջուրն օգնում է ավելորդ նյութերի՝ օրգանիզմից դուրս գալուն` դրանով իսկ օգնելով նիհարել:

8. Անպայման նախաճաշեք

Նախաճաշը երբեք մարդուն չի գիրացնում: Խմեք կանաչ թեյ, կերեք մեղր, տարբեր տեսակի շիլաներ:

9. Ընթրիքը նույնպես կարևոր է

Չնայած, որ ընդունված է ընթրիքը վնասակար համարել, և ասում են՝ ընթրիքդ տուր թշնամուդ :Ճ, բայց ախր սոված քնելն է շատ դժվար ու անհնար:

Ընթրեք մինչև ժամը 20:00-ը և կերեք շատ թեթև մթերքներ:

10. Որքան հնարավոր է քիչ օգտագործեք կծու, թթու սոուսներ և համեմունքներ, դրանք գրգռում են ախորժակը, և Դուք շատ եք ուտում։

11. Ուտելիս լավ և երկար ծամեք և երբեք հեռուստացույցի կամ համակարգչի առաջ մի կերեք։

12. Ձեր սովորական ափսեները փոխարինեք մեկ չափս փոքրերով։

Շուտով օրգանիզմը կսովորի այդ չափաբաժնին, և Դուք նորմալ կկշտանաք:

13. Երբեք լրացուցիչ չափաբաժին մի պահանջեք, մոռացեք դրա մասին

14. Եթե, այնուամենայնիվ, սոված չեք կարողանում քնել, խմեք մեկ բաժակ կեֆիր, բայց ոչինչ մի կերեք ուշ ժամի

15. Պառկեք քնելու ժամը 22:00-ին 

22:00-1:00 ժամանակահատվածի քունը ամենաօգտակարն է համարվում, այդ ժամերին է ուղեղը հանգստանում և տեղի են ունենում մարսողական պրոցեսները:

16. Քնեք 8 ժամ

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ քիչ քնող մարդիկ տառապում են ավելորդ քաշից

17. Որքան հնարավոր է շատ քայլեք, շարժվեք և սպորտով զբաղվեք

Ամեն առավոտ և երեկոյան 20 րոպե քայլելը ամենաիդեալական տարբերակն է ոչ միայն նիհարելու, այլև շատ առողջ լինելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել