Մեծերի կռիվներին պետք չի խառնվել։ Մի թարս շարժում կանեն, ու մեզանից աշխարհի երեսին միայն մեր նախնյաց հիշատակը կմնա։ Մեր հիշատակը չի մնա, այլ նախնյացը կմնա, որովհետև հիշարժան բան արած չկանք։ Թե մի հիշարժան բան արել են, մեր նախնիներն են արել։
Այնպես որ, մի քիչ խելոք մնացեք, տեսնենք՝ աշխարհի հզորներն իրար միսը ոնց են ուտում, ով է վերջնագիծ դուրս գալիս։ Սխալմամբ հանկարծ գնացականի կողմը բռնեցինք, մնացականը դա չի ների մեզ։
Մի քիչ մուլափ տվեք կարևոր հեղափոխություններին, մինչև մեծերի կռիվը հանդարտվի, ու ժամանակ ունենան մեր հեղափոխությանն արժանի ուշադրություն դարձնելու համար։
Մարդ են, մեկ ել տեսար՝ հաշտություն կկնքեն իրար հետ ու այդ առթիվ կազմակերպված քեֆի սեղանին մեզ էլ կհրավիրեն ու մեր կենացն էլ հոտնկայս կխմեն՝ որպես հին ազգի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10204977202448004?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել