Տարբեր երանգի հեղափոխական տարրեր, պետք է որ վաղուց հասկացած լինեիք՝ Ձեր նմաններին կերակրելով  «դեմոկրատիա» կուտով, ձեր միջոցով ստիպում են ձեր երկրի իշխանություններին իրենց ծրագրերն իրականացնել, որն ավելի է վատթարացնում երկրի տնտեսական, քաղաքական ու սոցիալական վիճակը, դա էլ դառնում է հասարակության հիասթափության և ցասման պատճառ, այսինքն դուք՝ որպես հեղափոխակական կատալիզատոր, անընդհատ անկայուն վիճակում եք պահում երկիրը, որն ապահովում է այդ երկրի ակտիվների ու բնական հարստությունների աննկատ հոսքը: Թե չէ ընկել եք «խոսքի ազատություն, մարդու իրավունքներ», վերջին գյուտն էլ՝ «ցեղասպանության տարելիցն առանց ռեժիմի» խաղն եք խաղում, բայց չեք հասկանում, որ էս խաղում դուք էլ, մենք էլ խաղաքարտ ենք, մեր կառավարությանն էլ որպես մարիոնետ օգտագործում են մեծ աշխարհաքաղաքական խաղեր վարողները, և սրանք գործիք են, իսկ դիրիժյորը նույն այդ երկրները կթող ֆինանսական բուրգն է: Այնպես որ, եթե հայրենասեր եք, մտածեք ծրագրավորողին ինչպես հաղթել, որպեսզի գործիքն ընդդեմ ժողովրդի օգտագործելու հնար չունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել