ՀՀ ոստիկանութիւնը շատ սուր է անդրադառնում երկրում տեղի ունեցող օրինախախտումներին, սպանութիւններին, բռնաբարութիւններին եւ այլն հանցագործութիւնների։
Բայց ձեռնարկուող օպերացիաները կոնկրետ անձանց դէմ են եւ կարծէս թէ չկայ մի կառոյց, որը զննի այդ հանցագործութիւնների շարժառիթները։
Ի՞նչ են ուսուցանում մեր հեռուստաընկերութիւնները։
Ի՞նչ են քարոզում։
Արդեօ՞ք շատ յաճախ շատ հանցագործութիւնների այս կամ այն սերիալի, հաղորդման ազդեցութեմաբ ներշնչուած չեն։
Կարծում եմ՝ պայքարելու համար երկրում տիրող վատ երեւոյթների դէմ՝ անհրաժեշտ է խնդրին մոտենալ համապարփակ եւ ոչ թէ լոկալ։
Ես վստահ եմ, որ դաժանութիւնն, այլանդակութիւն քարոզող հեռուստահաղորդումների, սերիալների նախաձեռնողներն իրենց մեղքի առիւծի բաժինն ունեն մեր երկրի ներսում տիրող տկար երույթների մէջ։
Այսպէս երկար շարունակել չենք կարող։ 
Ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել