Model Maria Petrou, 21, was bullied as child and called Ugly Betty from the American television series.

Քովենթրիի 21-ամյա բնակչուհի Մարիա Պետրուն ծանր մանկություն է ունեցել: Դպրոցական հասակում համադասարանցիները նրան շարունակ ծաղրում էին՝ անվանելով անճոռնի ճուտիկ: Նա տարբերվում էր իր դասարանի մյուս աղջիկներից: Մինչ իր հասակակիցները տարված էին նորաձևության վերջին միտումներով, նա իր դասերն էր սերտում ու ժամանակի մեծ մասը նվիրում էր ընթերցանությանը:

Maria, who used to be bullied said: What I want to show is that you dont let people stop you doing things you want to do Մարիան դեռևս մանկուց հետաքրքրվում էր գեղարվեստով: Մի փոքր մեծանալով՝ նա սկսեց մարմնամարզությամբ զբաղվել: Նա սկսեց ժամանակ հատկացնել նաև իր արտաքին տեսքին ու հիմա արդեն մասնակցում է «Միսս Քովենթրի» գեղեցկության մրցույթին: Մարիան նաև սովորում է Գեղարվեստի համալսարանում: Նա ասում է, որ ցանկանում  է համատեղել մոդելային կարիերան նկարչուհու աշխատանքի հետ:


Հարցազրույցնեերից մեկի ընթացքում Մարիան ասել է.

Ես ընկճվում էի, երբ ինձ պիտակներ էին կպցնում, սակայն ես գիտեի, որ շուտով ապացուցելու էի, որ նրանք բոլորը սխալվում էին:

Maria, who is in her third year at university studying fine art, is in line to be crowned Miss Coventry when she competes in the contest next month

Մարիային ծաղրողներից շատերը, վերջերս իմանալով աղջկա կտրուկ կերպարանափոխության ու մոդելային կարիերայի մասին, ընկերության առաջարկներ են ուղարկել նրան «Facebook»-ով, սակայն նա որոշել է չընդունել այդ առաջարկները:


Նա ասում է, որ ուզում է ապրել իր կյանքով, իսկ իր անցյալի ուրվականներն էլ թող իրենց կյանքով ապրեն: Նա համարում է, որ գեղեցկությունը ներսից է գալիս, ու ցանկանում է իր օրինակով ոգեշնչել բոլոր նրանց, ովքեր այժմ ծաղրուծանակի առարկա են իրենց արտաքինի պատճառով: Նա խորհուրդ է տալիս անկախ ամեն ինչից ուժեղ լինել ու հավատարիմ մնալ ինքդ քեզ: 

Maria, who also helps out with her mum and dads fish and chip shop in her spare time, has rebuffed former bullies have tried to befriend her on Facebook

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել