Ըստ ամերիկյան պարբերականներում արծարծվող տեղեկությունների՝ 97-ամյա ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ում կարողությունը գնահատվում է 4 միլիարդ դոլար, դեռ մի անկատար երազանք ունի, որը որոշել է ի կատար ածել։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ արդեն այս ամառ Եվրոպայում մեկնարկելու են բազմամիլիոնանոց բյուջեով հոլիվուդյան ֆիլմի նկարահանումները, որը պատմելու է Հայոց ցեղասպանության մասին։

Թեև ֆիլմը դեռևս անվանում չունի, բայց այն նկարահանելու է օսկարակիր ռեժիսոր, իսկ դերասանական կազմը ներառելու է մի շարք հոլիվուդյան գերաստղերի։ Այս մասին պատմել է ինքը՝ ռեժիսորը, ով սակայն դեռևս չի ցանկանում բացահայտել բոլոր խաղաթղթերը, այդ թվում նաև իր ինքնությունը։ Հայտնի է միայն, որ ֆիլմում վստահաբար չեն հայտնվելու Վիլիամ Սարոյանի, Քարդաշյանների կամ էլ որևիցե այլ անվանի ամերիկահայերի ընտանեկան պատմության դրվագներ։

Հիշեցնենք, որ Քըրք Քըրքորյանը, հանդիսանալով աշխարհի ամենամեծահարուստ հայերից մեկը, տարբեր ժամանակներում հանդիսացել է այնպիսի ընկերությունների ու կազմակերպությունների սեփականատեր ու բաժնետեր, ինչպիսիք են Metro Goldwin Mayer, МGM Grant, Mandalay entertainment և Chrisler ընկերությունները, և իր երկար կյանքի ընթացքում ավելի քան 1 միլիարդ դոլարի բարեգործություն է արել, որի զգալի մասն ուղղված է եղել հայերին ու Հայաստանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել