«The Producers» մյուզիքլի դերասանական անձնակազմը Քենթի Մարգեյթ քաղաքի «Winter Gardens» շենքի մոտ, որտեղ Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցությունն անց է կացնում գարնանային կոնֆերանսը:
Կուբայի Հավանա քաղաքում տղամարդը մասնակցում է Սիգարի 27-րդ փառատոնի շրջանակներում անցկացվող մրցույթին, որի ընթացքում մասնակիցները պետք է կարողանան ծխած սիգարի մոխիրը հնարավորինս երկար պահել:
Նյու Ջերսիի Պիթցդոն քաղաքում կենդանիների խնամքի կենտրոնի աշխատակիցը մաքրում է Մայք անունով քոթոթին:
Անտառային վիշապն ու գոնոցեֆալուսն Ինդոնեզիայի Ջակարտա բնակավայրի անտառում:
Երկու ուղտայծեր երևացել են Արիզոնայի Ֆենիքս քաղաքի փողոցներով անցնելիս:
Կոլումբիայի Իսեսի համալսարանի պրոֆեսորը ցույց է տալիս Լանիոսերա հիպոպիրային Պերուի ջունգլիներում: Ուսումնասիրությունների համաձայն՝ այս թռչունը վտանգի ժամանակ օգտագործում է քողարկման նույն մեթոդն, ինչ Մեգալոպիգիդա թունավոր թրթուռը:
Նովա Սկոտայի Շեֆիլդ Միլս բնակավայրում արծիվը ճախրում է՝ իր որսած հավի ճտին ճանկերի մեջ թռցնելով:
Չինաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող Հեյհե բնակավայրում Չինական ժողովրդական բանակի զինվորները մասնակցում են զինավարժությունների:
Աֆղան կանայք քայլում են Քաբուլի հյուսիսում գտնվող Դարա Քերաման ձնածածկ շրջանում: Ավելի քան 200 մարդ է զոհվել այս շրջանում՝ ձյան առատ տեղումների պատճառով:
Թաիլանդի Չիանգ Մայի քաղաքի «Արվեստի եդեմ» թանգարանի նկարի մոտ նկարվող չինացի զբոսաշրջիկ:
ԱՄՆ-ի Դելավեր սառցապատ գետով նավարկող նավակը:
Նյու Դելի ուղևորվող գերծանրաբեռնված գնացքով ճամփորդող ուղևորները:
Ռոտերդամի «Kuip» ստադիոնում կայացած Եվրոպայի լիգայի Ռոմա-Ֆեյնուրդ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտից դուրս եկող երկրպագուները: