Հայտնի երգչուհի Քրիստինա Միլիանն իր սեփական ռեալիթի շոուն ունի, որը նոր-նոր է սկսում մասայականություն ձեռք բերել: Շաբաթվա սկզբին նա ներկա էր «Ֆոկուս» կինոնկարի պրեմիերային, որը կայացավ չինական TCL կինոթատրոնում: 33-ամյա Քրիստինան որոշել էր ավելի շատ ուշադրություն գրավել իր վրա՝ կինոթատրոն գնալով առանց կրծկալի կամ ներքնաշապիկի: Նա համարձակ տարբեր դիրքեր էր ընդունում ֆոտոխցիկների առջև՝ չնկատելով կամ գուցե չցանկանալով նկատել, որ մերկ մարմնին հագած կոստյումի տակից աչքի են զարնում իր բարեմասնությունները: Նա չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ինքը սիրավեպի մեջ է Լիլ Ուեյնի հետ: Սա այն դեպքերից է, երբ լռությունն ավելի է թեժացնում երկրպագուների շրջանում տարածված բամբասանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել