Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը մամուլի ասուլիսին նշեց, որ այսօր ավելի շատ խոսվում է Սումգայիթի մասին, որովհետև այն ինչ-որ առումով  խորհրդանշական դեր ունի, սակայն հարկ է չմոռանալ Կիրովաբադի, Բաքվի դեպքերը։


Նա ներկայացրեց փախստականների նկատմամբ իրականացված քաղաքականությունը և նկատեց, որ միջազգային կառույցներ հետ բանակցությունների ժամանակ մեր  իշխանությունները դադարել են խոսել փախստականների խնդիրների մասին: Բանախոսը նշեց, որ 90-ական թվականներին մարդիկ նույնիսկ ստիպողաբար հրաժարվել են իրենց կարգավիճակից:


«Մարդ զարմանում է, թե որքան ապաշնորհ իշխանություն պետք է լիներ 90-ականներին, որ նման քաղաքականություն տաներ»,- ասաց նա:


Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ մեր իշխանությունները աջակցեցին նույնիսկ փախստական սահմանումի վերացմանը: «Մենք մեր ձևով ենք դա վերացրել»,- ասաց նա նշեց, որ կես միլիոն փախստականներից մի քանի հազար են  մնացել: «Մեր իշխանություններն են համաձայնվել հանձնել այդ խաղաքարտը»,- ասաց նա:


Քաղաքագետը գտնում է, որ այդ հարցն անդառնալի է այլևս, քանի որ այդ մարդիկ քաղաքացիություն են ընդունել:


«Մի խումբ մարդկանց կոպիտ սխալի  պատճառով սումգայիթյան ջարդերը ցեղասպանություն չհամարվեց,  քանի որ կարծել են, թե այդպիսով կնվաստացնեն 1915 թվականի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»,- ասաց նա և նշեց, որ դա սխալ մոտեցում էր, քանի որ այդպիսով մեր շանսն ավելի հարվածային կլիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել