Ուշադրություն, 
Այս ստատուսը մի փոքր ուշացումով եմ գրում, բայց պետք է գրեի, քանի որ շատ կարևոր է: 
Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանն անցնելու գրանցման ժամանակ ուշադիր եղեք, որպեսզի Ձեր անձնագրում պարտադիր կնիք դնեն, բոլորս միշտ չենք ստուգում, քանի որ վստահ ենք, որ, բնականաբար, պետք է կնիք լինի, բայց, փաստորեն, միշտ չէ, որ այդ կնիքը դրվում է: Ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիա մեկնելիս թռիչքից վարկյաններ առաջ հասկացա, որ իմ անձնագրում երկրից դուրս գալու կնիք չկա, այն էլ այն դեպքում, երբ ես Թուրքիա էի գնում, թե ինչ տեղի ունեցավ ինձ և մյուսների հետ, արդեն էական չէ, ավելի ցավալի էր, երբ ես վերադարձին պատասխանատու սահմանապահներին և նրանց ղեկավարներին իմ դժգոհությունը հայտնեցի, ինձնից նախ ներողություն խնդրեց, հետո ասաց, որ դե լավ, գիշեր էր, գուցե կինը հոգնած էր... Կարծում եմ՝ նրա պատասխանը մեկնաբանության կարիք չունի.... Փաստորեն, ազգությամբ ռուս և շատ առույգ և չափազանց շպարված և Սոֆի Լոռենական վարքագծով «հոգնած» տիկնոջ պատճառով ես կարող էի մեծ խնդիրների մեջ ընկնել՝ գումարած արդեն մեծ սթրեսը.... 
Լավ կլիներ, որ լրագրողներն այս խնդրով մի հատ հարցում անեին այնտեղի ղեկավարությանը: 
Հ.Գ. Թռիչքի օր և ժամ․ 19.02.2015, ժամը 03:45(գիշեր)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել