«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարտքերն աստղաբաշխական թվի են հասել՝ 250 միլիոն դոլար: Սա բնական պարտք լինել չի կարող, կոռուպցիայի ու փնթի մենեջմենթի դրսևորում է: Ռուսական կողմն ակնկալում է երեք շաբաթից Սերժ Սարգսյանի հետ ստորագրել մի համաձայնագիր, որը նրանց հնարավորություն կտա վերակազմավորել պարտքերը: Սերժ Սարգսյանը պետք է համարձակություն ունենա ու մերժի ռուսական կողմի խնդրանքը, եթե իհարկե այդ 250 միլիոն դոլարը հայկական ու ռուսական վերնախավերի կոռուպցիոն գործարքների հետևանք չէ: Ամեն դեպքում, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կեցվածքը տիպիկ կայսերական է. գալիս են գուբերնիա, զբաղվում են թալանով, հետո ասում են, որ իրենց լափածի համար պետք է վճարեն հպատակները: Հիմա Սերժ Սարգսյանը բացառիկ առիթ ունի ապացուցելու, որ այս կեղտոտ ստվերային գործարքի հետ կապ չունի ու նաև, որ ոչ թե գուբերնատոր է, այլ ինքնիշխան երկրի նախագահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել