Այն ժամանակ, երբ մարդը, ունենալով մեքենա, ցանկանում էր տաքսի ծառայություն մատուցել (ձեռքի հետ էլ փող ա էլի), նրանից պահանջվում էր նախևառաջ գրանցվել որպես «Անհատ ձեռներեց», հանել դեղին համարներ, տեղադրել հաշվիչ, լիցենզավորվել, այնուհետև նոր կարելի է օրինական դաշտում տաքսի վարել, ամսական էլ մուծել 20000 դրամ:

Այժմ նոր օրենքով այս ամենը պարզեցվել է, անհատը, որը ցանկանում է մատուցել տաքսի ծառայություն, պետք է ուղղակի լիցենզավորվի և ամսական 12000 դրամ մուծի իր մատուցած ծառայություններն իրականացնելու համար:

Այսինքն՝ ակնհայտորեն հեշտացել է:

Ուղղակի անհասկանալի է գյումրեցի տաքսիստների բողոքի դրդապատճառը: Բողոքում են, որ հեշտացվել է, պարզացվել է: Տեսանյութը նայելիս հասկանում ենք, որ Գյումրու փողոցներում իրենց մեքենաները վնասող տաքսիստներն ուղղակի նյարդայնացած են իրենց մեքենաների վրա ամսվա կտրվածքով ծախսվող գումարից, իսկ 12000-ի անունն էլ որ լսում են, արդեն դառնում է համատաքսիստային բողոք:

Լավ կլիներ՝ փողոցները սարքին լինեին, տաքսիստներն էլ օրական 400 դրամի համար չէին բողոքի: Ի դեպ, դա մինիմալ գումարն էլ չի կազմում մեկ պատվերի:

Մյուս կողմից` պետությունն այդ 12000 դրամի հույսին էլ չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել