Tert.am-ը գրում է.

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին ԱԺ ճեպազրույցների ժամին  լրագրողները հարցրին, թե հաստատում է  մամուլի այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ն լքած պատգամավորներին ՕԵԿ-ը համոզում է իր շարքեր մտնել:

«Մենք մեր շարքերը համալրելու խնդիր չունենք, դա ապատեղեկատվություն է, մեղմ ասած, իրականում ծիծաղելի սուտ»,- ասաց նա, սակայն հավելեց, իրենք տարբեր անհատների, քաղաքական գործիչների հետ հանդիպումներ ինչպես առաջ, այնպես էլ  վերջերս ունեցել են՝ այդ թվում նաև ԲՀԿ-ական:

«Ես դա չեմ ժխտում, միշտ էլ հանդիպել, քննարկել ենք, դա չեմ ժխտում: Իսկ ինչ վերաբերվում է համոզում ենք, սուտ է: Մենք չարախնդող քաղաքական ուժերից չենք, մեր տեսակը այդպես չէ, մեր ապրած կյանքը դա ցույց է տվել»,-  ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել