Իմ ընկերները և ծանոթները հաճախ են բողոքում, որ տարբեր պետական և մասնավոր հիմնարկներում, ԲՈւՀ-երում և այլ վայրերի բարձր օղակներում հաստատվել են պրոֆեսիոնալ որակներից զուրկ և բարոյական ցածր նկարագրի տեր մարդիկ, որոնց աշխատանքն իրենից ներկայացնում է բացասական արդյունքների մի շարան, իսկ ամենօրյա պահվածքի անբաժան մաս են կազմում քծնանքը, բամբասանքը և խարդավանքները:
Այդ ամենը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում ստեղծվել է այնպիսի համակարգ, որտեղ ինչքան բարձր է պաշտոնը, այնքան մեծ է հավանականությունը, որ այն կզբաղեցնի ոչ արժանի մարդը: Եթե դրան ավելացնում ենք ԽԾԲ-ն (խնամի, ծանոթ, բարեկամ), ապա ստանում ենք հայկական իրականության համապատկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել