Արցախյան պատերազմում Շուշվա հաղթանակից հետո ամենակարևորը հաղթանակը համարվում է Խոջալուի ազատագրումը, քանի որ հենց այնտեղից էին հրթիռակոծվում Ստեփանակերտն ու հարակից գյուղերը՝ օգտագործելով «Ալազան», «Կրիստալ» ու ՄՄ-21 «Գրադ» համազարկային ռեակտիվ կայանքներ, որի արդյունքում զոհվեցին ավելի քան 700 հարյուր խաղաղ բնակիչներ, ավիրվեցին գյուղեր ու շինություններ: Ինչպես բոլորս գիտենք, ազատագրումից հետո հայկական կողմը ճանապարհ է բացել գերիների համար, որից հետո ադրբեջանական կողմը, կրակ բացելով, սպանդի է ենթարկել իր իսկ ժողովրդին: Տարիների ընթացքում այս դեպքերը ադրբեջանական կողմը որակել է «ցեղասպանություն», իսկ դեպքերն էլ բարդել հայկական կողմի վրա, սակայն անհերքելի տեսանյութերի, փաստաթղթերի ու հետազոտությունների արդյունքում ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը ջրի երես է դուրս եկել և այսօր ներկայացված է xocali.net կայքում: Անցել են տարիներ, ադրբեջանական քարոզչամեքենան, իր կեղծարարությունը հրամցնելով ամեն պատեհ ու անպատեհ առիթների, միշտ փորձել է իր շահերին ծառայեցնել այլազգիների, իսկ վերջին տարիներին այդ փորձերն արվում են Բաքվի գաղտնի ծառայությունների հետ համագործակցող որոշ «հայերի» միջոցով, ուստի այս իրավիճակում մնում է չտրվել կրքերին և հեռու մնալ կեղծարարությունից, որի անունն է շվեդաբնակ Վահե Ավետյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել