Լավ, մի բան չհասկացանք: 
Փաստորեն այն մարդիկ, ովքեր Կոնգրեսին մեղադրում էին իբր պրոցեսները հերթական ընտրություններին տանելու մեջ, այսօր ցնծության մեջ են ու ամբողջ թափով պատրաստվում են 17-18թ. ընտրություններին: Հիմա սա ի՞նչ է նշանակում: 
Նշանակում է, որ դուք գիտեիք, որ ամեն ինչ անելու եք ռեժիմին օգնելու և արտահերթ ընտրություններ բացառելու համար ու այդ պատճառով Կոնգրեսի ծրագրերը ներկայացնում էիք անիրատեսական ու արհեստական, թե՞ ձեր խնդիրն ուղղակի Կոնգրեսին որևէ հորինված հանցանքի մեջ մեղադրելն ու, նրա հաշվին ինքնահաստատվելով, սեփական միջակ ծրագրերի համար ճանապարհ հարթելն էր:

Էս հարցերը չէին առաջանա, եթե իշխանափոխության ու արտահերթ ընտրությունների կազմակերպման գործում գոնե մի փոքր մատներդ մատներիդ խփած լինեիք՝ եթե ոչ Կոնգրեսի, ապա գոնե ձեզ համար ընդունելի մեթոդներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել