Hraparak.am-ը գրում է.

Հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած երկարամյա ակնառու վաստակի համար, ինչպես նաև ծննդյան հոբելյանի առթիվ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: «Արմենպրես»-ին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ պարգևը նրան է հանձնել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Հաղորդավար Նառա Շլեպչյանը ծնվել է 1935թ. Երևանում: Ավարտել է Երևանի Չեխովի անվան դպրոցը, այնուհետև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել