Tert.am–ը գրում է.

Լեհաստանի Գլիվից քաղաքում մարիխուանա ծխելու համար կաթոլիկ քահանայի են ձերբակալել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Radio Poland-ին հղումով, 26-ամյա հոգևորականը թմրանյութն օգտագործել է 16 և 17 տարեկան երկու անչափահասի հետ՝ մեքենայում: Դեռահասները ևս ծառայում են եկեղեցուն, իսկ ձերբակալված հոգևորականը Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցու քահանան է:

Տեղի ծուխի քահանային միջադեպի մասին տեղեկացրել են  լրագրողները, սակայն վերջինս  հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը: Սպասվելիք պատժի մասին ևս ոչինչ հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել