imagesFact.am-ը գրում է․

Հետազոտությունների համաձայն տղամարդկանց 43%-ն իր կյանքի ամենաերջանիկ պահը համարել է երեխայի ծնունդը, 35%-ը՝ սիրած աղջկա հետ հարսանիքը, 13%-ը՝ նրան առաջարկություն անելու պահը։ Ավելի նյութական ցուցանիշներ էլ են եղել. 17%-ը ամենաերջանիկն է համարել տուն, իսկ 9%-ը՝ նոր մեքենա գնելու պահը։

Գիտնականները պարզել են տղամարդուն երջանկացնելու ամենաճշգրիտ ճանապահրը. սիրած ուտելիքի առկայությունը սեղանին երջանկացնում է նրանց 29%-ին, տեխնիկա կամ հագուստ նվեր ստանալը՝ 28%-ին, ընկերների հետ ազատ շփվելու հնարավորությունը՝ 27%-ին, չպատժվող ու անմեղ սիրահետումը՝ 26%-ին, բուրավետ թեյը կամ սուրճը՝ 22%-ին, անակնկալը կամ սիրելիի հետ ընթրիքը՝ 20%-ին, առանց շեղվելու նորություններ ընթերցելը՝ 11%-ին, համակարգչային խաղում հաղթելը՝ 8%-ին, երկար սպասված հաղորդագրություն ստանալը՝ 5%-ին, եւ վերջապես՝ ընկերների հետ ինտերնետով հաղորդակցվելը՝ 3%-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել