Այն, ինչ կատարվում է Սիրիայում, այլևս չի կարելի հեղափոխություն համարել: Հեղափոխությունը կատարում են ընդդիմադիրները՝ կառավարությանը թոթափելով, իսկ Սիրիայի ճգնաժամն այլևս հեչ հեղափոխության նման չէ, այն վերածվել է 4 ճակատանոց պատերազմի՝ 4 կողմերի միջև, որոնցից ամեն մեկը հետապնդում է իր շահերը:
Շուտով կլրանա 4-րդ տարին այն պատերազմի, որը խլեց 200,000 մարդու կյանք և 10 միլիոն մարդու (բնակչության 40%) թողեց անտուն:
Սիրիայի քաղաքացիական պատերազմը մի կողմից պրոկսի պատերազմ է, որի մեկ կողմում Ռուսաստանը և Չինաստանն է, իսկ մյուս կողմում ԱՄՆ-ն և Արեվմուտքի երկրները, իսկ մյուս կողմից կրոնական պատերազմ, որի մի կողմում Իրանն է, իսկ մյուս կողմում Թուրքիան և Պարսից ծոցի ափին գտնվող արաբական երկրները: Չնայած Իսլամական պետության հզորանալուց հետո որոշ բաներ փոխվել են:
Մինչև ԻՊ-ի՝ որպես առանձին ռազմական կողմ հայտնվելը ՄԱԿ-ի 5 գլխավոր անդամներից 3-ը՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, աջակցում էին ընդդիմադիրներին, իսկ մյուս երկուսը՝ Ռուսաստանը և Չինաստանը, աջակցում Բաշար Ասադին: Դե այստեղից պարզ երևում է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը խաղաղություն կազմակերպելու համար անզոր է:
Բաշար Ասադի կառավարությունը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դաշնակիցն է: Ռուսաստանի հետ դաշնակցությունը սառը պատերազմի ժամանակ Բաշար Ասադի հոր՝ Հաֆեզ Ասադի և ԽՍՀՄ-ի դաշինքի հետեվանքն է, Չինաստանի հետ դաշնակցությունն ունի տնտեսական պատճառներ, իսկ Իրանի հետ դաշնակցությունը պայմանավորված է նրանով, որ Իրանը ձգտում է ԱՄՆ-ին իրենից հեռու պահել: Այստեղ դեր են խաղում նաև կրոնական ընդհանրությունները: Բանն այն է, որ Բաշար Ասադի կառավարությունը պատկանում է Շիա ճյուղին, որին պատկանում է Իրանը, իսկ ընդդիմադիրները պատկանում են Սուննի ճյուղին, որին պատկանում են նաև Թուրքիան և Պարսից ծոցի ափին գտնվող արաբական երկրները: Իրանի և Սաուդիան Արաբիայի հարաբերությունները միշտ էլ լարված են եղել: ԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են ընդդիմադիրների միջոցով Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ազդեցությունը Սիրիայի վրա վերացնել: Չնայած այս ամենին՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի օգնությունն ընդդիմադիրներին ավելի շատ դիվանագիտական է: Մինչ այդ՝ Ռուսաստատը և Իրանը զենքեր են մատակարարում ռեժիմին: Իրանը նույնիսկ մասնագետների է ուղարկում Սիրիա՝ Բաշար Ասադին ռազմական խորհուրդներով օգնելու համար:
ԻՊ-ի հզորանալուց հետո ԱՄՆ-ն սկսեց ընդդիմադիրներին օգնելու փոխարեն ռմբակոծել ԻՊ-ի դիրքերն Իրաքում, իսկ սեպտեմբերի 23-ից՝ նաև Սիրիայում: Երբ ԻՊ-ն սկսեց ինտենսիվորեն հարձակումներ գործել քրդերի վրա, ԱՄՆ-ն ընդդիմադիրներին օգնելու փոխարեն սկսեց օգնել քրդերին, ինչից ընդդիմադիրները դժգոհ մնացին: ԱՄՆ-ի պայքարին ԻՊ-ի դեմ օգնում են շատ երկրներ: ԱՄՆ-ն անգամ ռմբակոծեց Ալ Քաիդայի դիրքերը, ովքեր ընդդիմադիրների դաշնակիցներն են: Այս ամենից օգտվում է Բաշար Ասադը: Այս դեպքերն իր համար շատ մեծ հաջողություններ են: ԱՄՆ-ի ուշադրությունը Բաշար Ասադի վրայից ցրվեց և կենտրոնացավ ԻՊ-ի վրա:
Իսլամական պետության ի հայտ գալուց հետո Ռուսաստանը շատ ավելի քիչ օգնություն սկսեց ցուցաբերել Բաշարին, որովհետև ԱՄՆ-ի ուշադրությունն այլևս Բաշար Ասադի վրա չէր, իսկ Դոնբասի պատերազմի սկսվելուց հետո հայտարարեց, որ իրենք Սիրիայում գտնվող Թարթուսի նավահանգիստն այլևս չեն շահագործում:
Ինչ վերաբերվում է Իսրայելին, նա ընդդիմադիրներին որոշակի օգնություն է ցույց տալիս, որովհետև Ասադի ընտանիքն Իսրայելի թշնամին է և շատ անգամներ Իսրայելի հետ պատերազմել է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել