ԼՂՀ իշխանությունները ճշմարիտ կգտնվեին, եթե օգտվեին դիվերսանտներին հետ հանձնելու մասին ԱՄՆ հայտարարությունից և երկխոսության մեջ մտնեին, այլ ոչ թե կտրականապես մերժելով առաջարկը՝ անհեռատեսորեն փակեին միջազգային հարթակներում իրենց հասկանալի ու ճանաչելի դառնալու հերթական ելքը։
Այն մոտեցումը, թե ահաբեկիչներին չեն հանձնվում այլ երկրներին, հասկանալի է, բայց հուզական նոտայի վրա առիթավորվել, որպեսզի ևս մեկ անգամ քար նետվի Ռուսաստանին թշնամի ընկալվող երկրի վրա, ծիծաղելի է։ Նախ տարատեսակ գերիների են միմյանց հանձնում պատերազմի մեջ գտնվող երկրները, երկրորդ՝ ՌԴ-ն ԱՄՆ-ին նույնիսկ մրցակից չէ :):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել