Tert.am–ը գրում է.

Ֆուտբոլի հետազոտությունների կենտրոնը (CIES Football Observatory) հրապարակել է այն ակումբների ցանկը, որոնք եվրոպական առաջնությունների բարձրագույն խմբերում ամենաշատ սաներն ունեն։ CIES Football Observatory–ն որպես սան է հաշվարկել այն ֆուտբոլիստներին, ովքեր 15–ից 21 տարեկան հասակում նվազագույնը 3 տարի տվյալ թիմում է խաղացել։

Հետազոտությունը կատարվել են եվրոպական 31 երկրների բարձրագույն խմբի թիմերում։

Առաջին հորիզոնական է զբաղեցնում Ամստերդամի «Այաքսը», որը այդ հաշվարկում ներկայացված է 77 ֆուտբոլիստներով։ Հոլանդացիներին հետևում են Բելգրադի «Պարտիզանն» ու «Բարսելոնան», որոնք, համապատասխանաբար 74 և 57 սան ունեն։

Եվրոպական առաջնությունների ամենաշատ սաներ ունեցող ակումբների լավագույն 10–յակը հետևյալ հերթականությունն ունի.

1.«Այաքս» (Հոլանդիա)– Եվրոպայում 77 սան

2. «Պարտիզան» (Սերբիա)– 74

3. «Բարսելոնա« (Իսպանիա) – 57

4–5. «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) – 50

4–5. «Շախտյոր» (Ուկրաինա)

6.«Հայդուկ» – (Խորվաթիա) – 49

7–9. «Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա) – 47

7–9. «Ցրվենա Զագրեբ» – (Սերբիա) – 47

7–9.«Սպորտինգ» (Պորտուգալիա) – 47

10. «Սպարտա» – (Չեխիա)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել