Նոր կարդում էի ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հարցազրույցը: Այն խիստ պրագմատիկ էր՝ զերծ հույզերից: Նա, օրինակ, ասում է. «Չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանն այն ֆիգուրն է, որին Մոսկվան այդքան ուժեղ աջակցել է: Մոսկվան իմացել է, որ նման խաղացող կա, որ այդ ֆիգուրով վաղը կարելի է քայլեր անել: Բայց եթե հանկարծ Գագիկ Ծառուկյանն անհետանա էլ, Մոսկվան հուզվելու ոչ մի պատճառ չունի, այն հանգիստ կսպասի մեկ այլ խաղացողի հայտնվելուն: Մոսկվային բացարձակ չի վախեցնում Սերժ Սարգսյանի մոնոպոլ ղեկավարումը, և ուշադիր հետևելու է, թե ինչ կձեռնարկի նա 2018թ. վերաբերյալ»: Մոսկվային անձերը չեն հետաքրքրում, հետաքրքրում է իր քաղաքականության ռեալիզացիան, իսկ այս համատեքստում իսկապես Կրեմլն անհանգստանալու քիչ առիթներ ունի, որովհետև քաղաքական գրեթե ողջ համակարգը գտնվում է հաճախորդի կարգավիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել