Tert.am-ը գրում է․

Անցյալ տարի օգոստոսին իմ գրած խմբագրականում նախազգուշացրել էի, որ ամերիկահայ համայնքը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ կբոյկոտեն «Անհեսեր բուշ», «Բոինգ», «Շևրոն», «Ինթըրփրայս ռենթ է քար», «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օքլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս» ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները, եթե նրանք չեղյալ չհամարեն իրենց պայմանագրերը Թուրքիայի տխրահռչակ լոբբիստական վարձու ընկերություններից մեկի՝ «Գեբարդ գրուպի» հետ:

Զարմանելիորեն, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդը Կոնգրեսում իր երկարատև գործունեության ընթացքում պայքարել է ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման:  Սակայն պաշտոնաթողությունից շատ չանցած, նա դարձավ հայկական հարցերի մոլի հակառակորդ՝ փող աշխատելով Հայոց ցեղասպանության թուրքական ժխտումներից: ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաթղթերը բացահայտում են, որ «Գեբարդ գրուպին» վճարվել է տարեկան 1.4 միլիոն դոլար՝ Թուրքիայի շահերը Վաշինգտոնում առաջ մղելու համար:

Ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի՝ Արդարադատության նախարարություն «Գեբարդ գրուպի» ներկայացրած փաստաթղթերը ցույց են տալիս, որ Գեբարդը և նրա գործընկերներն անցյալ տարի հանդիպումներ են ունեցել Ներկայացուցիչների պալատի և Սենատի տասնյակ անդամների հետ՝ աշխատանքներ տանելով ընդդեմ. 1) Կոնգրեսի բանաձևերի՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից քրիստոնեկան եկեղեցիները վերադարձնելու վերաբերյալ, և 2) բացահայտումների, որ Թուրքիան աջակցել է իսլամական ջիհադականներին՝ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաք նրանց ներխուժման ժամանակ:

Ավելի նողկալի է, որ Արդարադատության նախարարության փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես 2014 թվականի ապրիլի 24-ի հենց նախօրեին Գեբարդի գործընկեր Ջանիս Օ՛Քոնելը կապ է հաստատել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Բրայան ՄաքՔեոնի և Պետքարտուղարի օրենսդրական հարցերով տեղակալի օգնական Չադ Քրեյկեմիերի հետ, որպեսզի ձևափոխի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Օբամայի ամենամյա հայտարարությունը՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի խեղաթյուրված և կեղծավոր ներողությունից հետո, որ նա հայտնել էր Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բոլոր զոհերի համար:

Արդարադատության նախարարության փաստաթղթերը նաև բացահայտում են, որ Գեբարդը և Օ՛Քոնելը  2014 թ. մարտի 3-ին «Թուրքական ավիաուղիներով» մեկնել են Ստամբուլ և Անկարա՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդականի հետ հանդիպելու նպատակով: Գեբարդը Ստամբուլ և Անկարա է մեկնել Փարիզից, երթուդարձի համար ծախսելով 1513 դոլար, իսկ  Օ՛Քոնելը Ստամբուլ և Անկարա է մեկնել Վաշինգտոնից՝ ծախսելով 6986 դոլար երթուդարձի համար: Երկու լոբբիստները երեք օր գիշերել են Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցում, և յուրաքանչյուրի ծախսը կազմել է 710 դոլար: Թուրքիայում եղած ժամանակ նրանք ծախսել են 600 դոլար լիմուզինների ծառայության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել