«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր մի գաղտնիք է բացել Ծառուկյան-Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան վերջին հանդիպումներից։ «Մենք պայմանավորվածություն ունեինք, որ եթե Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պետք է լինի, որտեղ պետք է քննարկվեն այս գործընթացները, քաղաքական գործընթացները, որոնք ծավալվում են երեք քաղաքական ուժերի ղեկավարությամբ, անպայման այդ հանդիպմանը պետք է մասնակցեն երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները»,- ասել է նա։ Հիմա հասկացա՞ք, թե ինչու էր Տեր-Պետրոսյանն այդքան ուզում այս պահին հանդիպել Սերժ Սարգսյանին: Նա հասկացել էր, որ իր վերջին հույս Գագիկ Ծառուկյանը մտադիր է քցել իրենց ու շտապում էր նրանից առաջ պայմանավորվել Սերժի հետ: Չհասցրեց, Գագոն առաջ ընկավ, ու այլևս հանդիպման անհրաժեշտությունը կորավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել