Սունդուկյան փողոցի վրա ընկերոջս եմ սպասում. կողքս 3 հատ 18-20 տարեկան թիթիզիկ.

-Աղջի Մարիշ, յանի խի՞ ես կարմիր հագնում։
-Խի՞ ազիզ, կարմիրի մեջ ի՞նչ կա։ 
-Ո՞նց, կարմիրը մլիցու գույն ա։
Մեկ էլ հոոպ, միջամտում ա մեծ պռոշներով, ոսկեգույն շորերով երրորդ ամորֆիկը.

-Տենց բան չկա. Սվո Ռաֆը նստած ա լինում, կարմիր խնձոր ա ուտում, մեկն ասում ա՝ ախպեր, մլիցու գույն ես ուտում, ըտե Ռաֆը դանակով սրա կոկորդը կտրում ա, ասում ա՝ բա էս ի՞նչ գույն ա թափում։

Ու անկեղծ շշմած նայում էի ու մտածում, թե էս իձյոտկեքը վաղն իրանց երեխեքին ինչ են սովորացնելու !!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել