Tert.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած  աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հանձնարարել էր վարչությունների պետերի կողմից քաղաքապետարանում անցկացվող քաղաքացիների ընդունելության ցանկում ներառել նաև իրավաբանական վարչությունը և հանրությանը իրազեկել ընդունելության օրերի ու ժամերի մասին:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ըստ այդմ, կազմվել է նոր ժամանակացույց, համաձայն որի այսուհետ, ի թիվս այլ վարչությունների, յուրաքանչյուր ուրբաթ օր, ժամը 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների  իրավաբանական բնույթի հարցերին  կպատասխանեն Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը, կամ պետի տեղակալը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նաև խստորեն հետևել ընդունելությունների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը` հատկանշելով, որ վարչական շրջաններում կազմակերպվող քաղաքացինեիր ընդունելության օրինակով պարբերաբար անձամբ է ներկա գտնվելու նաև Երևանի քաղաքապետարանում կազմակերպվող ընդունելություններին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել