Գագիկ Ծառուկյանի եռյակային գործընկերներն ասում են, որ ԲՀԿ նախագահի նահանջի պատճառը նրա դեմ հոգեբանական տեռորն էր, բռնությունը: Չեմ բացառում, բայց եթե Ծառուկյանը քաղաքական գործիչ է, ապա դրա մասին պետք է հայտարարի ինքն ու հրապարակավ: Եթե ես նման հայտարարություն չեմ լսում, մտածում եմ, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը պարզապես պայմանավորվել են՝ «բիզնեսի անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից դուրս գալու դիմաց» բանաձևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել