Victoria Silvstedt Wedding

Վիկտորյան մոդելային կարիերայի ամենաթեժ շրջանում

Ավելի քան երկու տասնամյակ շարունակ նա ամենահայտնի լուսանկարիչների օբյեկտիվում է եղել։ Շվեդուհի մոդել Վիկտորյա Սիլվեսթեդթը 1993 թ.-ին մասնակցեց Միսս աշխարհ գեղեցկության մրցույթին ու հաղթող ճանաչվեց։ Այդ ժամանակից ի վեր նա մեծ հաջողություններ է գրանցել իր մոդելային կարիերայում։ Երեկ Վիկտորյան Մայամիի ծովափին շրջում էր գեղեցիկ լողազգեստով։

Beach babe: Swedish model Victoria Silvstedt caught the eye in a striking orange bikini as she topped up her tan in Miami on Monday Նայելով այս մոդելի բարեկազմ մարմնին՝ հազիվ թե որևէ մեկը կռահի, որ նա արդեն 40 տարեկան է։ Հոդվածներից մեկում «Dailymail» կայքն այս մոդելին «մշտադալար» է անվանել։ Նախկինում Վիկտորյան աշխատում էր «Playboy» ամսագրում, թերևս հենց այդ պատճառով էլ  մոտ 184,000 օգտատեր հետևում է նրա ինստագրամյան էջին։

Busty: The 40-year-olds undeniably toned body and ample cleavage were on full display as she hit the beach

Մարդկանց՝ իր հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին  խոսելիս Վիկտորյան ասել է.

Ես ամեն օր չեմ արթնանում՝ մտածելով «Աստվա՛ծ իմ, էս ինչ ծիտն եմ ես, ես վերջն եմ։ Ես ցանկանում եմ ամեն օր այս կերպարում լինել։ Ցավոք, իմ աշխատանքի բերումով հասարակությունն ինձ ընդունում է ընդամենը որպես թեժ շիկահեր աղջնակ։ Ես այդ կերպարում եմ հանդես գալիս ու երբեմն անգամ հաճույքով եմ խաղում այդ աղջնակի դերը, սակայն երբ գնում եմ տուն, ես անջատում եմ «ծիտ» համակարգն ու փորձում հնարավորինս բնական պահել ինձ։

Վիկտորյան, ով ժամանակին ամուսնացած էր հեռուստահաղորդավար Քրիս Ռագդժի հետ, ներկայումս սիրավեպի մեջ է բիզնեսմեն Մաուրիս Դաբբահի հետ։ Դե ինչ, երջանկություն մաղթենք այս «մշտադալար» մոդելին։ 

Here she comes: The Swedish model looked stunning as she padded across the sand on Monday 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել