Tert.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արշակ Մխիթարյանը հերքում է, որ   երեկ ԲՀԿ խմբակցության նիստում խոսել   ու  դեմ է արտահայտվել  նույն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ կուսակցության նախագահ դառնալու  հնարավորության մասին:

«Սխալ բան է, Նաիրայի անձի հետ կապված խոսակցություն չի եղել, սխալ են գրել: Խոսքը եղել է  այն մասին, որ կան էլի   մարդիկ, որ  կարող է  էլի դուրս գան, բայց  կոնկրետ  Նաիրայի անձի հետ կապված ես ոչ մի բան չեմ ասել»,- Tert.am  -ին  ասաց Արշակ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը հղում անելով  իր աղբյուրներին՝ գրել էր, որ ԲՀԿ փակ նիստի ժամանակ, երբ խմբակցության քարտուղար  Նաիրա Զոհրաբյանը չի բացառել, որ  ինքը կարող է լինել ԲՀԿ նախագահը, վերջինս  ասել է, որ դա լավագույն առիթը կլինի, որ մենք հեռանանք  ԲՀԿ-ից:

Արշակ Մխիթարյանն իր խոսքն ամփոփեց ասելով, թե չգիտի ում էր պետք նման բան տարածելը և որպես անձնական կարծիք ավելացրեց, որ Նաիրա Զոհրաբյանը շատ լավ թեկնածու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել