Վերջերս` ավելի ստույգ մոտ մեկ ամիս առաջ, համացանցում հայտնված Ohanna feat. Lilia Kay - Don Juan երգը չգիտես ինչու շատերի կողմից վատ ընդունվեց, ամենածիծաղելին այն է, որ մեկ, երկու կայքում հասցրեցի կարդալ տեսահոլովակի և երգչուհիների մասին,թե իբրև սրանք ովքեր են ? ով փող ունի երգումա....? Սիրելի "լրագրողներ" կամ մարդիկ ովքեր իրենց են վերագրում այդ անվանումը, խնդրում եմ միքիչ լուրջ վերաբերվեք ձեր իսկ գործին:

Ես, լինելով հայկական երգարվեստից հեռու մարդ, փաստերով `լուսանկարների միջոցով բերում եմ ձեզ օրինակ ,թե ովքեր են այս երգչուհիները, և ավելին երբ նրանք երգում էին, մեր "Շու -Բիզնես " ասվածը դեռ գոյություն չուներ: Վերևի առաջին լուսանկարում Օհաննան է, ում, ցավոք սրտի, շատերը հիշում են որպես Արամ Ասատրյանի հետ "Մեր Բակում" երգող աղջիկ, մինչ դեռ նա եղել էԷլվինա Մակարյանի սիրելի երգչուհիներից մեկը և ունի շատ մեծ պոտենցիալ : Իսկ մյուս աղջնակը դա Լիլիթն է...կամ Լիլոն ,ինչպես ավելի հաճախ էին նրան անվանում, նա եղել էՆադեժդա Սարգսյանի "Հայեր" համույթի երգչուհիներից մեկը,լուսանկարում նրա կողքին են խմբի մյուս աղջիկները ` Արմինկան և Գոգան:
Ohanna feat. Lilia Kay - Don Juan
Cascade Folk Trio - Baghchi Aghchik
Nadejda Sargsyan- Naxshun Baji
Պատրաստեց` Վարդան Մնացականյանը.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել